«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան ժխտել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նա նաև հայտնել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիկտոր Վալդեսը չի երկարաձգելու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Սրա հետ կապված «Բարսայի» անունը սկսեցին կապել Ռեյնայի հետ: Սակայն անձամբ խաղացողը «Լիվերպուլից» հեռանալու մտադրություն չունի:
-«Բարսա» տեղափոխվելու մասին ցանկացած խոսակցություն ընդամենը ենթադրություն է: Ես պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և շատ երջանիկ եմ այստեղ:
Համոզված եմ, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայից» հեռանալու իր պատճառներն ունի: Ես հարգում եմ նրան: Ազգային հավաքականում միասին ենք հանդես գալիս, և նա իմ ընկերն է: Նա կհեռանա գլուխը շատ բարձր, նա ինքն իրեն նվիրել է «Բարսելոնային»,- հայտնել է Ռեյնան Marca ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: