«Չելսիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռեյ Ուիլկինսը հայտնել է, որ պաշտպան Էշլի Քոուլի վնասվածքի միակ մեղավորը Ռաֆայել Բենիտեսն է:
«Ազնվականների» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հատուկ չխաղացրեց Քոուլին «Սաութհեմպտոնի» հետ հանդիպմանը, որպեսզի նրան դաշտ հանի երեկ կայացած գավաթային խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
Մինչդեռ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկման հենց առաջին խաղակեսում Էշլին ծնկատակի ջիլի վնասվածք ստացավ և այժմ բաց կթողնի ամենաքիչը երկու շաբաթ: Ուիլկինսն այս ամենի մեջ մեղադրում է Բենիտեսին:
-Սիրտս արդեն խառնում է, որ ֆուտբոլում ասում են «հոգնել»: Մենք միշտ խաղացել ենք Զատկի ուրբաթ օրը, շաբաթ և երկուշաբթի:
Քոուլն ընդհանրապես չի մասնակցել «Սաութհեմպտոնի» հետ խաղին, իսկ «Յունայթեդի» հետհանդիպմանը նա խաղաց ընդամենը 15 րոպե:
Անկեղծ մտածում եմ, որ Էշլին պետք է անընդհատ խաղա: Եթե նա խաղար շաբաթ օրը, ապա հաջող հանդես կգար նաև երեկ,- հայտնել է Ուիլկինսը: talkSPORT