Ռիո Ֆերդինանդը Չեմպիոնների Լիգայում «Շախտյորի» դեմ խաղի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Դոնեցկ:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Ռիոն պաշտպանության հուսալիության օրինակ չի հանդիսանում, իսկ «Վեստ Բրոմվիչի» դեմ Պրեմիեր Լիգայի վերջին տուրի խաղում 34-ամյա անգլիացին անհաջող խաղ անցկացրեց:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը որոշել է վետերանին թողնել Մանչեսթերում: Ֆերդինանդի բացակայությունը պաշտոնապես բացատրվում է վնասվածք ունենալով:
-Ռիոն որոշ մկանային խնդիրներ ունի: Լուրջ բան չկա, սակայն ես որոշեցի, որ նա մեզ հետ Դոնեցկ չի մեկնի,- ասել է Մոյեսը: