«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ իր թիմակից Ռոբին Վան Պերսին կարող է իր անունը գրել ակումբի պատմության մեջ:
«Օլդ Թրաֆորդում» իր առաջին մրցաշրջանում հոլանդացի ռմբարկուն 26 գոլի հեղինակ դարձավ, ինչն էլ «կարմիր սատանաներին» օգնեց հաղթել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը:
-Ռոբինը չի ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե նա եկավ, մեկ մրցաշրջան հաջող խաղաց և չի կարողանալու շարունակել դա:
Նա ցանկանում է դա անել մի քանի տարի և որ մարդիկ իրեն հենց այդպիսին հիշեն: Ռոբինը այն ֆուտբոլիստներից չէ, ովքեր փայլում են ու անհետանում: Նա դեռ երկար կշարունակի կատարել այդ դերը: Նա անում է այն, ինչ իրենից սպասում են: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: