«Չելսիի» եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Ջեյմսը «Չելսիի» ակադեմիայի սան է և 6 տարեկանից եղել է լոնդոնյան ակումբի համակարգում:
2019 թվականի սեպտեմբերին իր նորամուտը նշելով «Չելսիում»՝ Ջեյսը մինչ այժմ 128 հանդիպում է անցկացրել հայրենի ակումբի կազմում: Այս ընթացքում Ռիսը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և հայտնվեց Անգլիայի գավաթի երեք և մեկ անգամ էլ լիգայի գավաթի եզրափակիչներում։
«Չելսիում» խաղալու ընթացքում Ջեյմսը հաստատվեց որպես Պրեմիեր լիգայի լավագույն եզրային պաշտպաններից մեկը, բայց մնաց Թոմաս Տուխելի թիմի ամենացածր վարձատրվող խաղացողներից մեկը: Այս թյուրիմացությունն այժմ շտկվել է։