«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով վաղաժամ լքել է Անգլիայի հավաքականի բազան:
Անցյալ չորեքշաբթի Իտալիայի դեմ Անգլիայի հաղթանակում 1-2 հաշվով, 23 ամյա Ջեյմսը փոխարինման դուրս եկավ հանդիպման վերջնամասում:
Բայց Ռիսը չի մասնակցել Ուկրաինայի դեմ հանդիպմանը, իսկ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է ոչ մեկին չհրավիրել փոխարինելու հեռացած խաղացողին, ում նոր վնասվածքի բնույթը դեռ պարզ չէ։
Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսը բաց է թողել 24 հանդիպում ակումբի և երկրի համար՝ անցկացնելով ընդամենը 23-ը: Ռիսը ծնկի վնասվածքի պատճառով չի մեկնել Քաթար, այնուհետև նա վնասվածքի կրկնություն է ունեցել, այնուհետև խնդիրներ է ունեցել ազդրի հետ և վերջապես հիվանդացավ։
Ջեյմսի կորուստը Սաութգեյթին թողնում է ընդամենը 21 խաղացողով: Ավելի վաղ բրիտանացիները կորցրել էին Նիկ Պոուպին, Մեյսոն Մաունտին ու Մարկուս Ռաշֆորդին։