«Ուիգան Ատլետիկի» ճապոնացի վինգեր Ռյո Մյաչին ապաքինվել է վնասվածքից և այժմ պատրաստ է օգնել իր թիմին Պրեմիեր Լիգայի հանդիպումներում:
Տաղանդավոր ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ուիգանում»: Սակայն վնասվածքի պատճառով Ռյոն մասնակցել է ընդամենը 6 հանդիպման: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:
20-ամյա Միյաչին դաշտ դուրս չի եկել նոյեմբերից: Այժմ ճապոնացին պատրաստ է վերադառնալ թիմի հիմնական կազմ: