«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատվել է Լոնդոնում և ցանկանում է կրկին աշխատել Պրեմիեր Լիգայում:
Ինչպես հայտնի է, մրցաշարի ավարտից հետո «քաղաքայինները» հրաժեշտ տվեցին իտալացի մասնագետին: Այժմ Մանչինիի անունը կապում են «Մոնակոյի» և «ՊՍԺ»-ի հետ, սակայն նա դեռ չի շտապում հրաժեշտ տալ անգլիական ֆուտբոլին:
Daily Mirror-ի տեղեկության համաձայն, Մանչինին տուն է ձեռք բերել Լոնդոնում և պատրաստ է առաջարկներ լսել Պրեմիեր Լիգայի ակումբներից:
-Չնայած «Սիթիից» հեռանալուն, նա դեռ չի պատրաստվում Անգլիան լքել: Ռոբերտոն ցանկանում է կրկին աշխատել Պրեմիեր Լիգայում և որոշ բաներ ապացուցել,- Մանչինիի ընկերոջ խոսքերն է փոխանցում Daily Mirror-ը: