«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեղադրել է իր խաղացողներին, որ խուսափում են պատասխանատվությունից վերջին շաբաթների անհաջող արդյունքների համար:
Անցած շաբաթ օրը «Սիթին» անակնկալ պարտվեց «Սաութհեմպտոնին» 3:1 հաշվով: Այսպիսով, նրանք թույլ տվեցին «Յունայթեդին» առաջ անցնել արդեն 12 միավորով: Բացի այդ «քաղաքայինները» ցուցադրեցին բացարձակապես կամքից զուրկ խաղ:
Այս հանդիպումից հետո Մանչինին հայտնեց, որ նա միակ մեղավորը չէ այս պարտության համար: Ըստ նրա՝ խաղացողները նույնպես պետք է պատասխանատվություն վերցնեն, եթե իհարկե նրանք ցանկանում են խաղալ թոփ ակումբում:
-Երբ դու համաշխարհային մակարդակի խաղացող ես, ապա դու պետք է պատասխանատվություն վերցնես քեզ վրա: Ոչ միշտ է սա մարզչի մեղքը,- հայտնել է Մանչինին:
Բացի այդ իտալացի մասնագետը նշել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը սխալներ գործեց և չկարողացավ իսկապես ուժեղացնել թիմը: The Independent