«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնարկել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այս մրցաշրջանում այսքան քիչ միավորների կորուստը վախ է առաջացրել նրանց մրցակիցների մոտ:
Պրեմիեր Լիգայի 30 խաղերից միայն 5 խաղերում է, որ «մանկունյանցիները» հաղթանակի չեն հասել: Մանչինին, ում թիմն այսօր ժամանում է «Օլդ Թրաֆորդ», կարծում է, որ «կարմիր սատանաների» մրցակիցները պարզապես վախենում են, որ չեն կարողանա իրենց ողջ ուժը ցուցադրել:
-Ոչ մեկը լավ չի խաղում «Յունայթեդի» դեմ, որովհետև նրանք դաշտ են դուրս գալիս վախեցած:
Յուրաքանչյուր թիմ, որը խաղում է նրանց հետ, կարծում է, որ հաղթելը դժվար է լինելու և որ այդ առաջադրանքը գործնականում հնարավոր չէ կատարել: Մինչդեռ դա ճիշտ չէ:
Նրանք ենթադրում են, որ ոչինչ չեն կարող անել, բայց դա այդպես չէ: Եթե դու խառնվածք ես ցուցադրում, ապա ունես բոլոր հնարավորությունները՝ հաղթելու ցանկացած թիմի,- հայտնել է Մանչինին: Daily Mail