«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքը հեռու է ավարտից, չնայած հանգստյան օրերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սիթիի» միջև տարբերությունը մեծացել է:
Երեկ երեկոյան Սանչինիի սաները ոչ ոքի (2:2) խաղացին «Լիվերպուլի» հետ և հիմա «Յունայթեդը», որը շաբաթ օրը հաղթեց «Ֆուլհեմին» (0:1), «քաղաքայինների» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն: Այնուամենայնիվ, Ռոբերտոն չի ցանկանում խոստովանել, որ տիտղոսի համար մրցավազքում պարտվել է: Ըստ նրա՝ պայքարը դեռ շարունակվում է:
-Չեմպիոնական մրցավազքը դեռ չի ավարտվել: Դա ընդհանրապես այդպես չէ: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել՝ հիմնվելով անցած տարվա փորձի և այն բանի վրա, թե ինչպես ենք հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում:
Երկու խաղ և առաջնությունը նորից մեզ համար բաց է: Չեմ հասկանում, թե ինչու դա չի կարող պատահել ընթացիկ տարում: Անցած մրցաշրջանում մենք վերացրեցինք 8 միավորի տարբերությունը 6 խաղում, իսկ այժմ դրա համար մեզ մնում է ամբողջ 12 հանդիպում:
Հավանաբար, մենք այժմ պարտավոր ենք հաղթել հանդիպումների մեծ մասը, եթե ոչ ամբողջը, սակայն սա ֆուտբոլ է, և վստահ ենք, որ ոչինչ դեռ չի ավարտվել,- ասել է իտալացի մասնագետը: Daily Mirror