«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ Ջեք Ռոդվելը կարող է դառնալ ոչ միայն «քաղաքայինների», այլ նաև Անգլիայի հավաքականի առաջատարը:
Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը 21-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց վնասվածքների պատճառով: Սակայն անցած շաբաթ Ռոդվելը կարողացավ մասնակցել «Չելսիի» հետ խաղին:
Ապաքինվելուց հետո Մանչինին նրան խաղալու հնարավորություն տվեց: Իտալացու կարծիքով Ջեքին մեծ ապագա է սպասվում:
-Շատ կարևոր է, որ նա հաջող է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Նրան մեծ ապագա է սպասվում ինչպես ակումբում, այնպես էլ Անգլիայի ազգային հավաքականում:
Նա երիտասարդ է և դա նշանակում է, որ աճելու տեղ ունի: Այս տարի նրան մի փոքր խանգարեցին վնասվածքները,- ասել է Մանչինին: Manchester Evening News
Հիշեցնենք, որ Ռոդվելը անցած մրցաշրջանում «Սիթի» տեղափոխվեց «Էվերթոնից»: