• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինեսը գոհ է Ելավիչից

Ռոբերտո Մարտինես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Նիկիցա Ելավիչի հասցեին:

Ելավիչի համար անհաջող մրցաշրջանից հետո լուրեր հայտնվեցին, որ խորվաթ հարձակվողը ցանկանում է հեռանալ «Գուդիսոն Պարկից»: Սակայն Ռոբերտո Մարտինեսը, ով նոր է ստանձնել «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը, ամբողջովին վստահում է Ելավիչին:

«Բլեքբեռնի» հետ կայացած երեկվա ընկերական խաղում Ելավիչը դուրս եկավ փոխարինման և գոլի հեղինակ դարձավ, ինչն էլ մերսիսայդցիներին օգնեց հաղթանակ տանել:

-Կարծում եմ՝ նա (Ելավիչը) ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Նա շատ վտանգներ ստեղծեց առջևի գծում, ինչն էլ հաճելի էր:

Հիանալի է, երբ դու թիմում ունես Նիկիցա Ելավիչ, Արունա Կոնե և Վիկտոր Անիչեբե,- evertonTV-ին հայտնել է Մարտինեսը:

Հետաքրքիր փաստեր