Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ չի ցանկանում համեմատվել իր գործընկեր Դևիդ Մոյեսի հետ:
Վաղը երեկոյան Մոյեսն իր առաջին հանդիպումը կանցկացնի «Էվերթոնի» դեմ, որի ղեկին է եղել վերջին 11 տարիներին: Արժե նշել, որ շոտլանդացի մասնագետի նախկին ակումբն այս պահին ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան իր ներկայիս ակումբը, որը կարգով ավելի բարձր է:
Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով, Մարտինեսը հիանալի շարունակում է իր նախորդի գործը: Սակայն անձամբ Մարտինեսը չի ցանկանում համեմատվել Մոյեսի հետ:
-Ես կարծում եմ, որ Դևիդ Մոյեսը 11 տարում այստեղ հսկայական աշխատանք է կատարել և ես պետք է պահեմ դա, սակայն չեմ ցանկանում համեմատվել նրա հետ,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: