«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ եթե իր թիմը չսխալվեր մրցաշարի մեկնարկում, ապա այս պահին իրենք կգլխավորեին մրցաշարային աղյուսակը:
Այս պահին «Էվերթոնը» վաստակած 12 միավորով զբաղեցնում է ընդամենը 7-րդ հորիզոնականը և 4 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»:
Ինչպես հայտնի է, «Էվերթոնը» նոր մրցաշրջանը սկսեց երեք խաղում ոչ-ոքի խաղալով, որից հետո Մարտինեսի սաները հաղթանակներ տարան և մինչև «Մանչեսթեր Սիթիին» հանդիպելը Պրեմիեր լիգայի միակ անպարտելի թիմն էին:
-Կարծում եմ՝ մեր խաղով մենք ավելի բարձր հորիզոնականի էինք արժանի: Առաջին երեք խաղում, որոնք ոչ-ոքի ավարտեցինք, մենք ավելի լավ էինք խաղում և արժանի էինք հաղթանակի,- EvertonTV-ին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը: