«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է իր կանխատեսումներով, որը իրականանալու դեպքում իրենք տեղ կունենան Չեմպիոնների Լիգայի գոտում:
Այս պահին «Էվերթոնը» գտնվում է 5-րդ տեղում՝ 13 տուրից հավաքելով 24 միավոր: Մարտինեսը ուսումնասիրել է վերջին 10 տարիների ընթացքում «Էվերթոնի» վիճակագրությունը և եկել այն եզրահանգման, որ Չեմպիոնների Լիգայի մասնակցության համար իրենք պետք է մրցաշրջանի վերջին 11 խաղերից յուրաքնաչյուրում հավաքեն 1.94 միավոր:
-Լավագույն քառյակի շեմը 70 միավորն է: Եթե մենք հավաքենք 71 միավոր, ապա Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն կունենանք: Այս պահին ես կարող եմ հստակ ասել, որ լավագույն քառյակում տեղ գտնելու համար պետք է վերջին 11 խաղերից յուրքանաչյուրում հավաքել 1.94 միավոր:
Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և կփորձենք հավաքել 71 միավոր,- ասել է Մարտինեսը: Daily Mirror