Լեհաստանի հավաքականի և Դորտմուդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնկալում է հեռանալ գերմանական ակումբից:
Օրերս հայտնի դարձավ, որ «Բավարիայի» հետ 24-ամյա լեհի տեղափոխության վերաբերյալ բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին: «Բորուսիան» իր աստղին չի տա Բունդեսլիգայում իր գլխավոր մրցակցին:
Սակայն Լևանդովսկու պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի և դա նշանակում է, որ վաճառքն անխուսափելի է: Ռոբերտի ծառայություններով են հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
-Ես չեմ կարծում` դա ղեկավարների վերջնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ շուտով իրավիճակը կփոխվի: Հիմա ես վայելում եմ հանգիստս, բայց հույս ունեմ, որ շուտով գործընթացը կսկսվի: Ինձ ոչինչ չի տխրեցնում,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: