Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ պայմանագիր չի ստորագրել «Բավարիայի» հետ և բաց է Պրեմիեր Լիգայից առաջարկների համար:
Լեհ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ կլրանա արդեն հաջորդ ամառ, իսկ կողմերը դեռ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չեն սկսել: Ավելի հավանական է, որ Ռոբերտը «Բորուսիան» կլքի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Բավարիայից» բացի Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում էին մանչեսթերյան երկու ակումբները:
-Այո, ես իրավունք ունեմ հունվարին պայամնագիր ստորագրել ցանկացած ակումբի հետ, սակայն երբեք չեմ ասել, որ պայմանագիր կստորագրեմ «Բավարիայի» հետ: Ես ցանկանում եմ մի օր ուժերս փորձել Պրեմիեր Լիգայում: Ինձ համար դա մեծ փորձ կլինի,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: