«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է միանալ Հոլանդիայի ազգային հավաքականին:
Կիրակի օրը վան Պերսին «Արսենալի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ, ինչն էլ հաղթանակ ապահովեց իր թիմի համար: Ռոբինն այդ խաղում փոխարինվեց՝ տեղը զիջելով Մարուան Ֆելայնիին, սակայն առանց նկատելի վնասվածքի:
Միաժամանակ հայտնի դարձավ, որ վերջին շաբաթներում 30-ամյա հարձակվողին անհանգստացնում է ոտնաթաթի և ազդրի հետ կապված խնդիրները, ինչի պատճառով էլ նա մերժել է Հոլանդիայի ազգային հավաքականի հրավերը, որը ընկերական խաղեր ունի Ճապոնիայի և Կոլումբիայի հավաքականների հետ: Goal