«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ստացել է «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես Պրեմիեր Լիգայի 2012/13 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Ավարտված մրցաշրջանում Ռոբինը խփել է 26 գնդակ: Դա օգնեց «կարմիր սատանաներին» ժամանակից շուտ դառնալ չեմպիոն:
Պետք է նշել, որ այս մրցանակին վան Պերսին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Անցած մրցաշրջանում հանդես գալով «Արսենալում»՝ հոլանդացին դարձավ 30 գնդակի հեղինակ:
Բացի այս մրցանակից վան Պերսին ստացել է նաև 30 հազար ֆունտի կտրոն, որպեսզի ծախսի բարեգործական նպատակներով: