Հոլանդացի հարձակվող Ռոբին Վան Պերսին խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է հենց այստեղ էլ կարիերան ավարտելու մասին:
Ռոբինը «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել անցած ամառ: Այդ պահից 29-ամյա հոլանդացին մասնակցել է 38 խաղի և դարձել 23 գոլի հեղինակ:
Վան Պերսին ոգեշնչված է իր թիմակիցներ Փոլ Սքոուլզի և Ռայան Գիգգսի օրինակներով և ցանկանում է մինչև իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը խաղալ «Յունայթեդում»:
-Հաջորդ մի քանի տարին ես կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում», հնարավոր է նաև ավելի շատ: «Յունայթեդը» կարող է լինել իմ վերջին ակումբը:
Եվրոպայում մի քանի ակումբներ կան, որտեղ տարեց ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում, որտեղ նրանց գնահատում են: Այդ ակումբներից են «Յուվենտուսը», «Միլանը» և այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդը»: Դրա համար ով գիտի՝ ինչքան կխաղամ այստեղ:
«Յունայթեդում» յուրաքանչյուր օրն ինձ համար նոր փորձություն է,- ասել է Վան Պերսին: Voetbal International.