«Լիվերպուլ»-ի և «Տոտենհեմ»-ի նախկին հարձակվող իռլանդացի Ռոբի Քինը հունվարին հնարավոր է կարճաժամկետ վարձավճարով նորից խաղա Պրեմիեր Լիգայում:
32-ամյա Քինը, ով ներկայումս հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի»-ում, նախորդ հունվարին մի քանի խաղ անցկացրեց «Աստոն Վիլլա»-ի կազմում:
Իռլանդիայի հավաքականի ավագը չի բացառում, որ այս տարի էլ կվերադառնա Պրեմիեր Լիգա:
-Այդ մասին Քինի հետ խոսել ենք անցած ամիս, Ֆարերյան կղզիների դեմ խաղից հետո: Եթե նրան այդպիսի հնարավրություն ընձեռվի, ապա նա ինքը որոշում կկայացնի:
Եթե Ռոբին մնա ԱՄՆ-ում, ապա երեք ամիս հեռու կլինի ֆուտբոլից,- ասել է Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատտոնին:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի օրերին Ամերիկայում ավարտվում է «ՄԼՍ»-ի մրցաշրջանը և ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում կարճաժամկետ պայմանագրով խաղալ մեկ այլ ակումբի կազմում: