«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, թե ինչքան ժամանակ կարող է տևել կիսապաշտպան Ջեք Ռոդվելի ապաքինումը:
Երեկ երեկոյան «քաղաքայինները» 0:1 հաշվով հաղթեցին «Աստոն Վիլլային»: Այդ խաղի առաջին խաղակեսին Ռոդվելը հարկադրված փոխարինվեց: Ֆուտբոլիստը նորից ծնկատակի ջիլի վնասվածք ստացավ, որի պատճառով բաց կթողնի շուրջ մեկ ամիս: Ջեքն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր սկսել նորից մարզվել ընդհանուր թիմի հետ և քիչ-քիչ հայտնվում էր պաշտոնական հանդիպումներին:
-Շատ ենք ցավում Ջեքի համար, որովհետև նա լավ երիտասարդ է, լավ խաղացող, մինչդեռ նրա բախտը չի բերում: Խոսքը նրա ծնկատակի ջիլի վնասվածքի մասին է:
Կարծում եմ, որ անհնար է լուծել այդ խնդիրը 6-7 ամիս անց, քանի որ նա այդ խնդիրն ունի 5-6 տարի:
Հնարավոր է՝ նա դաշտ կվերադառնա 3-4 շաբաթից,- հայտնել է Մանչինին: Daily Mail.