• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոդվելը հույս ունի երկու շաբաթից վերջնականապես ապաքինվել

Ջեք Ռոդվել«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը հույս ունի դաշտ վերադառնալ երկու շաբաթից:

Ռոդվելն ամռանն է տեղափոխվել «Էվերթոնից», սակայն վնասվածքների պատճառով շատ քիչ է խաղացել «Սիթիի» կազմում: Նույնիսկ Ռոբերտո Մանչինիին է մտահոգում Ռոդվելի վիճակը:

Մինչդեռ 21-ամյա կիսապաշտպանը, որն ընդամենը 6 անգամ է խաղացել «Սիթիի» կազմում, հույս ունի, որ մինչև հունվարի վերջ վերջնականապես կապաքինվի:

-Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Շատ եմ աշխատել, որպեսզի ֆիզիկապես ուժեղանամ, որովհետև շատ ժամանակ եմ կորցրել:

Սկզբում ձախ ոտքս էր, ես բացակայեցի 5 շաբաթ, հետո էլ աջ ոտքս սկսեց ցավել:

Սա իմ վատագույն վնասվածքն է, որովհետև ես բաց եմ թողել ավելի քան 3 ամիս: Ես հիասթափված եմ ու նույնիսկ չեմ ցանկանում հանդիսատես լինել, չնայած ակումբի հաղթանակներն ինձ ոգեշնչում են: Այժմ ես արդեն գործնականում վերադարձել եմ,- հայտնել է Ռոդվելը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Յայա Տուրեն մեկնել է աֆրիկյան ազգերի գավաթին և Ռոդվելը խաղային պրակտիկայի հնարավորություն կստանա: