«Ռոման» պաշտոնապես հաստատել է Էրիկ Լամելայի տեղափոխությունը «Տոտտենհեմ»: Պաշտոնական հաղորդագրության մեջ գործարքի արժեքը նշվում է 30 մլն եվրո (25.8 մլն ֆունտ)՝ ևս 5 մլն եվրո կկազմի բոնուսային վճարները:
Այս պարագայում «Տոտտենհեմի» համար Լամելան կարժենա 30 մլն ֆունտ և դա նշանակում է, որ լոնդոնյան ակումբն այս ամռան ընթացքում արդեն երրորդ անգամ կթարմացնի իր տրանսֆերային ռեկորդը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Լամելան մասնակցել է 33 խաղի և դարձել 15 գոլի հեղինակ: