«Տոտտենհեմ Հոտսպուրի» կիսապաշտպան Սանդրոն հայտնվել է իտալական «Ռոմայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, հռոմեացիները պատրաստ են 24-ամյա Սանդրոյի համար 15 մլն եվրո վճարել:
Սանդրոն լոնդոնյան ակումբում է 2010թ-ից և հասցրել է մասնակցել 71 հանդիպման: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» 7 հանդիպման:
Հիշեցնենք, որ Սանդրոյի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական մեկ այլ գրանդ՝ «Միլանը»: