Ռաֆայել Բենիտեսը որոշել է հետ չկանչել հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այժմ վարձակալությամբ խաղում է «Վեստ Բրոմվիչում»: Ավելի վաղ Ռոմելուն ինքն էր հայտնել, որ չի ցանկանում ժամանակից շուտ վերադառնալ «Սթեմֆորդ Բրիջ»:
Բենիտեսն էլ իր հերթին կատարել է Լուկակուի ցանկությունը: «Ազնվականների» գլխավոր մարզիչը չի օգտվի իր այն իրավունքից, որով նա կարող է հունվարին հետ կանչել խաղացողին: Մրցաշրջանի մնացած հատվածում Ռաֆայելը հույսը կդնի Ֆերնանդո Տորրեսի վրա, որը վերջին 11 խաղերում խփել է ընդամենը 1 գնդակ:
-Մենք գիտենք, որ Ռոմելու Լուկակուն շատ լավ է հանդես գալիս «Վեստ Բրոմվիչում»: Բայց հնարավոր է` նրա համար ավելի լավ կլինի մնալ այնտեղ. չէ՞ որ «Վեստ Բրոմվիչում» նա մշտապես դաշտ է դուրս գալիս,-նշել է Ռաֆայել Բենիտեսը:
Հիշեցնենք, որ 19-ամյա բելգիացին ներկայիս առաջնությունում արդեն 5 անգամ աչքի է ընկել, իսկ «Վեստ Բրոմվիչն» այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի հիգերորդ տեղում` «Չելսիին» և «Տոտտենհեմին» հավասար: