Կիրակի օրը լրացավ ժամկետը, որը «Չելսիին» հնարավորություն էր տալիս վարձակալությունից վաղաժամ հետ կանչել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Այս պարագայում ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած հատվածն էլ կանցկացնի «Վեստ Բրոմվիչում»:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 21 խաղի և խփել է 7 գնդակ: Բելգիացու խաղի շնորհիվ «Վեստ Բրոմվիչը» կարողացավ հիանալի ելույթներ ունենանալ և առաջնության այս հատվածում իր համար ապահովել 7-րդ հորիզոնականը:
Մրցաշրջանի սկզբում «Չելսին» հարձակվողի կարիք ուներ: Եվ խոսակցություններ կային, որ հունվարին «Չելսին» հետ կկանչի իր երիտասարդ հարձակվողին: Սակայն այժմ Բենիտեսը որոշել է ապավինել Տորրեսին և օրեր առաջ «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխված Դեմբա Բային: Sky Sports