• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնը հրաժարվել է պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին

«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարվել է քննարկել իր ապագան ակումբում այս մրցաշրջանի ավարտից հետո։

Ավելի քան մեկ ամիս առաջ 75 ամյա Հոջսոնը, ստանձնելով Պատրիկ Վիեյրայի տեղը ակումբում, մի ակնթարթում վերափոխեց թիմին: «Արծիվները» հաղթել են Ռոյի վերադարձից հետո իրենց վեց հանդիպումներից չորսում, ներառյալ շաբաթ օրը «Վեստ Հեմի» դեմ տարած հաղթանակը 4-3 հաշվով:

«Մուրճերի» հետ գոլառատ հանդիպումը թույլ տվեց «Փելեսին» հասնել 40 միավորի սահմանագծին՝ առաջ անցնելով «Չելսիից»:

Փաստացի, Սելհարթս Պարկի ակումբը լուծել է Պրեմիեր լիգայում գոյատևման իր խնդիրը, սակայն Հոջսոնը պատրաստ չէ քննարկել, թե արդյոք կերկարաձգի իր պայմանագիրը, որը լրանում է մրցաշրջանի ավարտին։

«Ես ընդհանրապես պատրաստ չեմ խոսել այդ մասին: Ինչ կլինի այս սեզոնից հետո: Առայժմ ես կվայելեմ այս վերջին ամիսը»:

«Ձեր ոճն է նման հարցեր տալը, բայց ես նախընտրում եմ ոչինչ չասել, հակառակ դեպքում կկրկնեմ Ջեյմս Թոմկինսի զվարճալի մեկնաբանությունը, ով ասաց. «Ի՞նչ եք փնտրում։ Եվս մեկ ոսկե ժամացույց. Այնպես որ, դա ես չեմ»,- Հոջսոնի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Հետաքրքիր փաստեր