Շվեդիա – Անգլիա՝ 4:2 խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ասել է.
-Մենք փայլուն խաղ անցկացրեցինք: Ցավոք չհաջողվեց հաղթել: Իմ գլխավորած հավաքականը շատ լավ է խաղում, դրա համար այս պարտությունը ցավալի էր:
Տղաները բավականին լուրջ մրցակցի դեմ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին: Ուրախ եմ Ջերարդի համար: Հավաքականում 100 խաղի մասնակցելը ոչ բոլորին է հաջողվում: Հավաքականը լավ պոտենցիալ ունի, դրա համար նրան փայլուն ապագա է սպասվում,- ասել է Հոջսոնը: