32-ամյա կիսապաշտպան Ռոնալդինյոն, որը չորեքշաբթի օրը Բրազիլիայի հավաքականի հետ «Ուեմբլիում» խաղալու է անգլիացիների դեմ, հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է զղջա, որ մի քանի տարի առաջ կորցրել է իրեն ձեռք բերելու հնարավորությունը:
Եվրոպական ֆուտբոլում Ռոնալդինյոն իր կարիերան սկսել է «ՊՍԺ»-ում: Հենց այնտեղ «մանկունյանցիները» սկսեցին հետաքրքրվել երիտասարդ և տաղանդավոր բրազիլացու ծառայություններով: Մինչդեռ «Բարսելոնան» ավելի վճռական գործեց, և Ռոնալդինյոն տեղափոխվեց «Նոու Կամպ»:
Ռոնալդինյոյի կարծիքով «Յունայթեդը» կարող էր ավելի շատ տիտղոսներ նվաճել, եթե նա տեղափոխվեր «Օլդ Թրաֆորդ»:
-Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» գներ ինձ, նրանք ավելի շատ հաղթանակներ կունենային Չեմպիոնների Լիգայում: Ես խաղացել եմ աշխարհի լավագույն թիմերում և նվաճել եմ միանգամայն ամեն ինչ,- հայտնել է Ռոնալդինյոն Sambafoot-ին տված հարցազրույցի ժամանակ: