• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը հակված է ընդլայնել Լիվերպուլի պահեստայինների նստարանը

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ գավաթային մրցաշարերում հաջող հանդես գալու համար իրեն ավելի շատ պահեստային ֆուտբոլիստներ պետք կլինեն:

Հյուսիսիռլանդացու կարծիքով, մասնավորապես կազմի ոչ բավարար համալրվածությունը որոշիչ դեր խաղաց, որ «կարմիրները» արդեն վաղ փուլերում կորցրեցին շանսերն Անգլիայի և Լիգայի գավաթների խաղարկություններում: Մինչև մրցաշրջանի մեկնարկը Ռոջերսը պատրաստվում է լուծել այս խնդիրը:

-Այս անգամ, իհարկե, մենք ավելի մեծ ուշադրություն կդարձնենք գավաթների խաղարկություններին. մենք մեծ թիմ կունենանք դրա համար:

Անցած տարի մենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին էինք օգտագործում այդ խաղերի համար: Ակնհայտ է, որ ձմռանը մեզ մոտ տեղափոխված ֆուտբոլիստները մեր խաղի որակը բարձրացրեցին, և պատահական չէ, որ այդ շրջանում մենք լավ առաջընթաց ունեցանք:

Ես չափազանց մեծ թիմ չեմ ուզում, մենք ուզում ենք ամուր թիմ ունենալ`17-18 խաղացողներից կազմված հիմքով, որտեղ յուրաքանչյուր խաղացող պետք է զգա, որ պետք է խաղա և աջակցի երիտասարդ տաղանդներին,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հավելենք, որ ամռանը «Լիվերպուլը» համալրել է իր կազմը «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Կոլո Տուրեյով, և պատրաստվում է հայտարարել «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասի ձեռքբերման մասին:

Հետաքրքիր փաստեր