• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը հպարտանում է իր խաղացողներով

Բրենդան ՌոջերսԵվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Զենիթի» հետ պատասխան խաղից հետո (3:1) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ընդգծել է իր ֆուտբոլիստների խառնվածքը:

 
Առաջին խաղից հետո «Զենիթն» ուներ 2 գնդակի առավելություն, սակայն «Լիվերպուլը» պատասխան խաղին հիանալի կերպով պայքարեց: Արդյունքում անգլիական ակումբը մեկ քայլով հետ մնաց Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելուց:

 
Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Ռոջերսը գովեց իր խաղացողներին, չնայած որ թիմը դուրս մնաց հետագա պայքարից:

 
-Ես շատ եմ հպարտանում ակումբով և խաղացողներով, և չնայած արդյունքում մենք դուրս մնացինք, այսօր մենք ապացուցեցինք, թե ինչու ենք աշխարհի ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը կազմում: Տրիբունաներում տիրող մթնոլորտը և այն, որ քիչ էր մնում հաղթահարեինք այս զգալի խոչընդոտը, երեկոն իսկապես ֆենոմենալ դարձրին:

 
Ակնհայտ է, որ մենք այս դիմակայությունում պարտվեցինք դեռ Ռուսաստանում: Երկրպագուներն ու խաղացողները պարզապես չէին կարող ավելին անել: Մինչդեռ այն, որ մենք գրեթե հաղթեցինք, ինձ հպարտանալու մեծ առիթ է տալիս,- հայտնել է Ռոջերսը:

 
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը նշել է նաև, որ իր թիմը պետք է 11 մետրանոց ստանար երկրորդ խաղակեսի սկզբին, քանի որ «Զենիթի» պաշտպան Տոմաշ Գուբոչանը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում:

 
-Սա ակնհայտ 11 մետրանոց էր,- ավելացրել է մասնագետը: The Guardian

Հետաքրքիր փաստեր