• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերս. «Լիվերպուլին» անհրաժեշտ են Սթարիջի և Կոուտինյոյի մակարդակի ևս 3-4 խաղացող»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է առաջիկա տրանսֆերային նպատակների մասին:

-Կարագերն ավարտում է կարիերան: Դրանից հետո բնականաբար, ակումբը համալրման կարիք կունենա: Երջանիկ կլինեմ, եթե հաջողվի ձեռք բերել ևս 3-4 որակյալ ֆուտբոլիստի:

Մեզ հետաքրքրում է հատկապես որակը, ոչ թե քանակը: Հունվարին տեսանք, թե ինչերի են ընդունակ Կոուտինյոն և Սթարիջը: Կրկնեմ՝ եթե ձեռք բերենք նրանց մակարդակի ևս 3-4 խաղացող, այդ ժամանակ կունենանք ուժեղ կազմ:

«Լիվերպուլին» պետք է 20-22 ֆուտբոլիստ, այսինքն 2-ական խաղացող յուրաքանչյուր դիրքում, գումարած երեք դարպասապահ,- հայտնել է Ռոջերսը:

The Telegraph պարբերականի փոխանցմամբ, «Լիվերպուլը» հնարավոր է ծախսի մոտ 20 մլն ֆունտ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բացի այդ նրանք մտադիր են վաճառել մի քանի խաղացողների, մասնավորապես պաշտպան Մարտին Շկրտելին:

Հետաքրքիր փաստեր