«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված անորոշ իրավիճակը հաջորդ մրցաշրջանում ոչ մի կերպ չպետք է ազդի թիմի վրա:
Ինչպես հայտնի է, 26-ամյա ուրուգվայցին շարունակում է «կարմիրների» թիմից առանձին մարզվել` չցանկանալով ներողություն խնդրել: Սակայն Ռոջերսը չի կարծում, որ այս մրցաշրջանում դա կխանգարի «Լիվերպուլին»:
-Մենք շատ լավ աշխատանք ենք տարել մինչ այս պահը, այդ պատճառով էլ ոչինչ չի խանգարի մեզ անել այն, ինչ մենք փորձում ենք անել:
Ֆուտբոլիստների կենտրոնացումը շատ բարձր մակարդակի վրա է, և մենք շատ ուշադիր կլինենք այս մրցաշրջանում: Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ բան մեզ շեղի,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daliy Mirror-ը: