«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի անունը հայտնի կդառնա միայն վերջին տուրում:
Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում Ռոսիցկիի գոլի շնորհիվ «Արսենալը» հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ և շարունակեց պայքարը չեմպիոնության համար:
-Սա հիանալի մրցավազք է, ինչպես երկրպագուների, այնպես էլ ֆուտբոլիստների համար: Կարծում եմ՝ պայքար կլինի մինչև վերջին տուրը: Պրեմիեր Լիգան դժվար առաջնություն է: Այստեղ կարևոր է յուրաքանչյուր խաղը,- Տոմաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: