«Բենֆիկայի» սպորտային տնօրեն Ռուի Կոշտան հայտնել է, որ Եվրոպա Լիգայի գլխավոր ֆավորիտները «Չելսին» և «Տոտտենհեմն» են:
Ուրբաթ օրը տեղի ունեցավ քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կոշտայի «Բենֆիկան» խուսափեց «Չելսիից» և «Տոտտենհեմից», սակայն մրցակից ստացավ մեկ այլ անգլիական ակումբ՝ «Նյուքասլ Յունայթեդին»:
-«Չելսին» և «Տոտտենհեմը» առաջնության գլխավոր ֆավորիտներն են: Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի և ոչ թե մրցակցի վրա:
Այս առաջնությունում հեշտ հանդիպումներ չկան: Մենք խնդիրներ ունեցանք «Բորդոյի» հետ: Կարծում եմ հեշտ չի լինի նաև «Նյուքասլի» հետ:
«Նյուքասլը» լավ ակումբ է: Հնարավոր է՝ այժմ այնքան էլ հաջող չեն հանդես գալիս, որքան նախորդ տարի, սակայն նրանք ունեն հիանալի ֆուտբոլիստներ: Մենք պետք է շատ զգույշ լինենք,- ասել է Կոշտան: Goal