«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին բանակցություններ է սկսել Ֆրանսիայի չեմպիոն «Պարի-Սեն Ժերմենի» հետ: Այս մասին հաղորդում է L’Equipe պարբերականը:
Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվողն արդեն խնդրել է ակումբին, որպեսզի վաճառեն իր տրանսֆերը: Այդ պահից «Յունայթեդը» երկու խաղ է անցկացրել, որոնցում Ռունին տեղ չի գտել թիմի կազմում:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռունիին հետաքրքրել է «Պարի-Սեն Ժերմենի» հավակնոտ ծրագրերը: Համարվում է, որ Ուեյնը կլինի ֆրանսիական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը: