«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր դժգոհությունն է հայտնել «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում իր թիմի պաշտպանությունից:
Երեկ «կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի նորեկից 5:3 հաշվով պարտություն կրեցին՝ իրենց դարպասին երկու 11 մետրանոց ստանալով: Ռունին իր խաղընկերներին կոչ է անում պաշտպանությունում ավելի զգոն լինել:
-Այս արդյունքը հիասթափեցնող է, քանի որ մենք հաղթում էինք 3:1 հաշվով, իսկ հետո պարտվեցինք: Դա դժվար է ընդունել: Մենք պետք է ավելի լավ խաղայինք որպես թիմ, պետք է այս խաղում հաղթանակ տանեինք:
Մենք հիանալի պահեր ունեցանք, գեղեցիկ գոլեր խփեցինք, սակայն հետո կոպիտ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում: Պետք էր ավելի լավ խաղալ,- ասել է Ռունին: Sky Sports