«Ֆուլհեմի» հետ կայացած խաղում «մանկունյանցիների» վաստակած 11-մետրանոցը իրացրեց ոչ թե Ուեյն Ռունին, այլ փորձառու Ռայան Գիգգսը:
Ռունին հայտնել է, որ այդ որոշում իրենն էր:
-Եթե անկեղծ, ապա դա իմ որոշումն էր: Ինձ մոտ չի ստացվում իրացնել 11-մետրանոցները: Ես դիմեցի մարզչին, որպեսզի խոսի Վան Պերսիի հետ և նա այսուհետ անի այդ գործը:
Այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, երկու անգամ վրիպել 11-մետրանոցից, ուղղակի լավ չէ,- ասել է Ուեյնը: MUTV
Հիշեցնենք, որ ընացիկ մրցաշրջանում Ռունին 11-մետրանոցից վրիպել է 2 անգամ: