«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին ճանաչվել է Անգլիայի ազգային հավաքականի 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ:
Այն բանից հետո, երբ Սթիվեն Ջերարդն ավարտեց ելույթները միջազգային ասպարեզում, հենց Ռունին ստացավ «երեք առյուծների» ավագի թևկապը: Նախորդ տարի նա ազգային հավաքականում դարձավ վեց գոլի հեղինակ:
Բացի այդ, 29-ամյա անգլիացին 2014թ-ին անցկացրեց հավաքականում իր 100-րդ խաղը և ազգային հավաքականում խփած գոլերի քանակով մոտեցավ Բոբբի Չարլթոնի ռեկորդին: Այժմ Ռունիի անվան դիմաց 46 գոլ կա և ևս 4 գոլ խփելու դեպքում նա կդառնա Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Զարմանալի չէր, որ «երեք առյուծների» երկրպագուները հենց Ռունիին ճանաչեցին 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ: Ռունին ստացել է քվեարկության ձայների 27 տոկոսը՝ առաջ անցնելով «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքից (11%) և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգից (6%):