«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի մասնակցելու կիրակի օրը «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:
Ռունին բացակայում է Սուրբ Ծննդյան տոներից, երբ մարզման ժամանակ ծնկի վնասվածք ստացավ: Սկզբում սպասվում էր, որ նա դաշտ կվերադառնա երկու-երեք շաբաթից: Սակայն Սէր Ալեքսն այս կիրակի չի պատրաստվում վտանգել իր ֆուտբոլիստի առողջությունը: 27-ամյա անգլիացին դաշտ դուրս կգա Անգլիայի գավաթի` «Վեստ Հեմի» հետ խաղի ժամանակ: Դա լինելու առաջիկա շաբաթվա կեսերին:
-Ուեյնը նորից բացակայելու է: Հուսամ` նա այսօր կսկսի մարզումները, իսկ դա նշանակում է, որ նրա վերադարձը սարերի ետևում չէ:
Թեթև վնասվածք է: Եթե նա այսօր սկսի մարզվել, ապա չորեքշաբթի օրը կխաղա,-ասել է Սէր Ալեքսը: ESPN