• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի մասնակցելու կիրակի օրը «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:

Ռունին բացակայում է Սուրբ Ծննդյան տոներից, երբ մարզման ժամանակ ծնկի վնասվածք ստացավ: Սկզբում սպասվում էր, որ նա դաշտ կվերադառնա երկու-երեք շաբաթից: Սակայն Սէր Ալեքսն այս կիրակի չի պատրաստվում վտանգել իր ֆուտբոլիստի առողջությունը: 27-ամյա անգլիացին դաշտ դուրս կգա Անգլիայի գավաթի` «Վեստ Հեմի» հետ խաղի ժամանակ: Դա լինելու առաջիկա շաբաթվա կեսերին:

-Ուեյնը նորից բացակայելու է: Հուսամ` նա այսօր կսկսի մարզումները, իսկ դա նշանակում է, որ նրա վերադարձը սարերի ետևում չէ:

Թեթև վնասվածք է: Եթե նա այսօր սկսի մարզվել, ապա չորեքշաբթի օրը կխաղա,-ասել է Սէր Ալեքսը: ESPN

Հետաքրքիր փաստեր