«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պլանավորում է շարք վերադառնալ մինչև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» վերջին մարզման ժամանակ` «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ, Ռունին բախվել է իր թիմակից Ֆիլ Ջոնսի հետ և ճակատին մեծ բացվածք է ստացել:
Ուեյնի ճակատին 10 կար է դրվել, և այդ պատճառով էլ նա չի միացել Անգլիայի հավաքականին` 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում: Բժիշկներն ասել էին, որ Ռունիի ապաքինման համար շաբաթներ կպահանջվեն:
Սակայն, ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Ռունին մտադիր է խաղադաշտ վերադառնալ «Սիթի օֆ Մանչեսթերում» կայանալիք մանչեսթերյան դերբիի ժամանակ: Արդեն այս շաբաթվա վերջում Ռունին պատրաստվում է թեթև մարզումներ սկսել: