Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է տրանսֆերի դուրս բերվելու հայց չներկայացնել:
Երեկ, «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղից հետո, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռունիից վերջնական պատասխան է պահանջել: Պորտուգալացին կոչ է արել հարձակվողին, որպեսզի նա հայտնի թիմից հեռանալու իր ցանկության մասին, եթե դա իսկապես այդպես է:
Աղբյուրի համաձայն, 27-ամյա անգլիացին առաջվա պես մտահոգված է այն մտքով, որ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն` Ռոբին վան Պերսիի փոխարինողի դերը կհատկացնի: Սակայն, ինչպես երևում է, Ուեյնի ապագան, այնուամենայնիվ, «Յունայթեդի» հետ է կապված:
Նաև նշվում է, որ Ռունիի` տրանսֆերի դուրս գալու համար հայց չներկայացնելու որոշման վրա մեծ ազդեցություն ունի «Յունայթեդի» երկրպագուների գործոնն, ովքեր երեկ երեկոյան աջակցում էին նրան: