• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սալահը վերադառնում է «Լիվերպուլ»

Հարձակվող Մոհամեդ Սալահը վերադառնում է «Լիվերպուլ»՝ բուժման նպատակով:

31 ամյա Սալահը ազդրի վնասվածք էր ստացել Աֆրիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Գանայի ազգային հավաքականի դեմ խաղում (2:2):

Կիրակի օրը «Բորնմուտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0), «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թարմացրեց տեղեկությունները իր թիմի լավագույն ռմբարկուի առողջականի վերաբերյալ:

Սալահը վերադառնում է «Լիվերպուլ», սակայն Կլոպը խոստովանում է, որ ապաքինվելուց հետո Մուհամեդը կվերադառնա Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, եթե եգիպտացիները կարողանան շրջանցել Կոտ դ’Իվուարին։

«Դա է պլանը (որ Սալահը վերադառնա «Լիվերպուլ» բուժման համար): Բայց դա դեռ 100 տոկոսով որոշված չ​​է:

Եթե նա վերականգնվի մինչև եզրափակիչը, ապա, հավանաբար, այո, նա կվերադառնա Աֆրիկա»,- Կլոպի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

Հետաքրքիր փաստեր