• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սալահը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Աֆրիկայի գավաթի խաղարկությունում Եգիպտոսի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ ազդրի վնասվածք է ստացել։

Սալահը Գանայի հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսի վերջնամասում հայտնվեց խոտածածկին՝ բռնած ձախ ոտքը։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո Մոհամեդը հասկացրեց, որ ինքը այլևս չի կարող շարունակել խաղը և պետք է փոխարինվի:

31 ամյա Սալահի խաղադաշտը լքելուց մեկ րոպե անց եգիպտացիները հայտնվեցին պարտվողի կարգավիճակում։ Այս պահին Եգիպտոսի հավաքականը առաջնությունում ացկացրած երկու խաղերից հետո ունի ընդամենը երկու միավոր։

Գանացիների դեմ ոչ-ոքիից (2-2) հետո Եգիպտոսի գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան հայտարարեց, որ դեռ վաղ է Սալահի վնասվածքի մասին կանխատեսումներ անելը։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, բայց հուսով ենք, որ դա լուրջ վնասվածք չէ», – Վիտորիայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 18 գոլ է խփել, որոնցից՝ 14-ը՝ Պրեմիեր լիգայում։

Հետաքրքիր փաստեր