«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան մոտ է իր ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Անցկացնելով նախորդ երեք մրցաշրջանները վարձավճարով, այս շրջանը նա վերջապես ստացավ իր հնարավորությունը «Արսենալում» և բաց չթողեց այն։
Վիլյամը ամրապնդվել է, որպես «զինագործների» հիմնական խաղացող և օգնում է Միկել Արտետայի թիմին գլխավորել Պրեմիեր լիգան:
Ըստ ֆուտբոլային լրագրող Ռուդի Գալետտիի՝ «Արսենալը» և Սալիբան այժմ պետք է համաձայնության գան մինչև 2027 թվականը նոր պայմանագրի շուրջ, որը կարտացոլի 21-ամյա ֆրանսիացու փոխված կարգավիճակը:
«Արսենալում» ինձ տա՞նն եմ զգում: Այո, միանշանակ: Սա իմ տունն է: Ինձ դուր է գալիս Լոնդոնը, ինձ դուր է գալիս ակումբը, ինձ դուր է գալիս ակումբը: Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,- օրերս ասել է Սալիբան Sky Sports-ին: