«Արսենալը» նոր չորսամյա պայմանագիր է կնքել պաշտպան Վիլյամ Սալիբայի հետ:
Անցկացնելով նախորդ երեք մրցաշրջանները տանը՝ Ֆրանսիայում, Սալիբան իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում միայն այս մրցաշրջանում և անմիջապես հաստատվեց որպես Միկել Արտետայի թիմի առանցքային խաղացող։
Կենտրոնական պաշտպանությունում Սալիբա/Գաբրիել կապի ամուր ելույթը «Արսենալի»՝ Պրեմիեր լիգայի առաջատարի դիրքում գրեթե ողջ մրցաշրջանի բանալին էր: «Զինագործների» անկումն ի վերջո տեղի ունեցավ Վիլյամի մեջքի վնասվածքից հետո։
Նախորդ շաբաթներին լուրեր էին պտտվում, որ Սալիբան կարող է հեռանալ «Արսենալից», քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընդամենը 12 ամսից: Վիլյամի հավակնորդների թվում մամուլը նշում էր Մադրիդի «Ռեալին», «Միլանին» և «ՊՍԺ»-ին:
The Athletic-ին հայտնի է դարձել, որ 22 ամյա ֆրանսիացին համաձայնել է երկարաձգել իր պայմանագիրը Էմիրեյթսում մինչև 2027 թվականը, իսկ գործարքը շուտով կավարտվի:
Բացի այդ, մինչ վնասվածքը Սալիբան «Արսենալի» կազմում 27 հանդիպում է անցկացրել։ «Զինագործները» բաց թողեցին տիտղոսը, բայց մի քանի տարվա բացակայությունից հետո վերադարձան Չեմպիոնների լիգա: