«Չելսիի» նախկին հարձակվող Սալոմոն Կալուն հայտնել է, որ պատրաստ է քննարկել իր վերադարձը Պրեմիեր Լիգա:
Անցած ամառ Կալուն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվեց «Լիլ»: Սալոմոնը վատ չի զգում Ֆրանսիայում, սակայն միևնույն ժամանակ չի թաքցնում իր սերը անգլիական ֆուտբոլի նկատմամբ:
Համաձայն շշուկների՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: Ամեն դեպքում Կալուն բաց է երկխոսության համար:
-Երջանիկ կլինեի վերադաձնալ Անգլիա: Այնտեղ 6 տարի եմ անցկացրել, և ես շատ եմ սիրում Պրեմիեր Լիգան: Խաղացողի կարիերան կարող է շատ արագ փոփոխվել: Երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը,- հայտնել է Կալուն: The Sun